Ինչպես արդեն հայտնել ենք, Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժերն է չափել «Հալ Սիթի»-ի հետ: «Կարմիր սատանաներ»-ը դժվարին պայքարում հաղթել են նվազագույն հաշվով:
Նշված խաղում Հենրիխ Մխիթարյանը ստացել է ավելի շատ խաղաժամանակ` խաղադաշտում անցկացնելով 30 րոպե: Հենրիխն իրեն դրսևորել է որպես թիմի ամենանաակտիվ խաղացողներից մեկը:
«Գոհ եմ Մխիթարյանի խաղից: Նա հիանալի դրսևորեց իրեն և մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակի գործում: Կրկնեմ նախկինում ասած խոսքերս. դեռ կապացուցեմ աշխարհին, որ հիանալի ձեռքբերում եմ կատարել»,- Goal-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: