BBC-ի փոխանցմամբ` Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ընտրվելու դեպքում կստեղծի ներգաղթյալների հոսքը վերահսկող հատուկ համակարգ:
Ելույթ ունենալով Այովայում, Թրամփը պատմել է իր «մուտքի-ելքի» ծրագրի մասին, որը կհետևի նրանց, որոնք վիզայի ժամկետն անցնելուց հետո մնում են ԱՄՆ տարածքում: Նա նաև կրկնել է իր խոսքերը Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու մասին:
«Ես պատրաստվում եմ կառուցել մեծ սահմանի պատ, ստեղծել միասնական էլեկտրոնային վերահսկողություն, դադարեցնել անօրինական ներգաղթյալների սոցիալական նպաստները, ինչպես նաև մշակել մուտքի-ելքի հետևող համակարգ, որը թույլ կտա վտարել նրանց, որոնց վիզայի ժամկետն անցել է»,- հայտնել է հանրապետական թեկնածուն: