Կիրակի օրը ուժի մեջ է մտնում Կոլումբիայի կառավարական ուժերի և ձախ ապստամբ FARC խմբավորման միջև հրադադարը, տեղեկացնում է BBC-ն:
Օգոստոսի 25-ին հակամարտող ուժերը Հավանայում խաղաղության համաձայնագիր են ստորագրել՝ վերջակետ դնելով 1964-ից սկսված և մինչ օրս մոտ 260 հազար մարդու կյանք խլած հակամարտությանը:
Կոլումբիայի իշխանությունները և FARC-ը պատմական համաձայնագիր են կնքել:
Պայմանավորվածություն են ձեռք բերել հասարակության մեջ ապստամբների ինտեգրման և հողային ռեֆորմ անցկացնելու շուրջ: Իշխանությունները նաև հոկտեմբերի 2-ին ծրագրում են ազգային հանրաքվե անցկացնել: