Իտալիայում հզոր երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել է 280 մարդ, երկրում հետաքննություն է սկսվել շինարարական կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ: Այդ մասին հայտնել է դատախազ Ռիետի Ջուզեպե Սաևան, գրում է La Repubblica-ն:
Ռիետիի խոսքերով` որոշ փլված շենքերի շինարարության համար օգտագործվել է «ավելի շատ ավազ, քան ցեմենտ»: Նա նաև հայտնել է, որ շենքերն այդքան չէին տուժի, եթե կառուցված լինեին Ճապոնիայում:
Նա խոստացել է գտնել և պատժել բոլոր մեղավորներին: Եվս մեկ առաջնահերթություն նա անվանել է բոլոր մարմինների ճանաչումը և յուրաքանչյուրի զոհվելու հանգամանքների պարզումը: