Գերմանիայի իշխանությունները սպասում են, որ մինչև ընթացիկ տարվա վերջը երկիր կժամանեն 250-300 հազար փախստականներ, տեղեկացնում է Bild-ը:
«Մենք չենք կարող կանխատեսումներ անել. դա ՆԳՆ-ի խնդիրն է: Մենք նախապատրաստվում ենք 250-300 հազար ներգաղթյալների հոսքին: Մենք մեր հնարավորությունները հաշվարկում ենք՝ դրանից ելնելով»,- ասել է զբաղվածության, միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային վարչության ղեկավար Ֆրանկ-Յուրգեն Վայզեն:
Նա նշել է, որ եթե ներգաղթյալների հոսքը գերազանցի սպասված թիվը, ապա վարչությունը կաշխատի «արտակարգ ռեժիմով»: