ԱՄՆ-ը Սիրիայում PYD-ի YPG զինված թևին հրամայել է դուրս գալ Մանբիջ քաղաքից և կենտրոնանալ Եփրատի արևելքում: ԱՄՆ-ը նաև դադարեցրել է PYD-ին հետախուզական աջակցությունը: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է Debka կայքը:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հանձնարարել է YPG-ին քաշվել դեպի Եփրատի արևելք, Սիրիայում և Իրաքում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Ստեֆան Թաունսենդը YPG-ի ուժերին մարզող ամերիկացի զինվորներին հրամայել է վերադառնալ տեղակայման բազա:
ԱՄՆ-ը PYD առաջնորդ Սալիհ Մյուսլյումին հայտնել է, որ նրանք կվերսկսեն հետախուզական աջակցությունը այն բանից հետո, երբ YPG-ը հեռանա Եփրատ գետի արևելք: