Սիրիական Ջերաբլուս քաղաքից ոչ հեռու թուրքական երկու տանկ ենթարկվել է հրթիռակոծման, որի արդյունքում զոհվել է 1, վիրավորվել 3 զինվոր: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Թուրքիայի բանակը չորեքշաբթի Սիրիայի հյուսիսում՝ Ջերաբլուս քաղաքում, սկսել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն՝ սիրիական ընդդիմության և միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: Սիրիայի իշխանությունները Թուրքիայի գործողությունները համարել են ինքնիշխանության խախտում: Մեկ օրում Ջերաբլուսը անցել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ: