Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քաղաքական հավատարմությունը կորցնում է նշանակությունը

Համաշխարհային գործընթացները վերջին տարիներին տեղի են ունենում գլոբալ անվտանգության խորագրի ներքո:

Թերևս դրանք միշտ էլ տեղի են ունեցել հենց այդ շրջանակում: Բնական է, որ աշխարհում գտնվող ցանկացած պետություն համաշխարհային գործընթացներին մասնակցելիս առաջնորդվում է սեփական շահով, իսկ այդ շահը նախևառաջ պետության և քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է` այդ բառի լայն իմաստով:

Կան պետություններ, որոնց ղեկավարները համաշխարհային գործընթացներին մասնակցում են ոչ թե իրենց պետության և քաղաքացիների, այլ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով` մտածելով սեփական համակարգի անվտանգության մասին: Ներկայումս աշխարհում տեղի ունեցող իրողությունները, թերևս, պետք է դիտարկել այս լույսի ներքո: Եվ երբ դիտարկում ենք այդ լույսի ներքո, ապա կարծես թե նկատում ենք, որ աշխարհում տեղի է ունենում գլոբալ անվտանգության մասին պատկերացումների վերանայման գործընթաց: Դրա էությունը, թերևս, այն է, որ գլոբալ անվտանգության ապահովման զուտ ֆիզիկական մեխանիզմները այլևս դառնում են անբավարար, կամ այլևս պարզ է դառնում, որ դրանք, մեծ հաշվով, անբավարար են կամ քիչ հուսալի, և անհրաժեշտ է որդեգրել գլոբալ անվտանգության նոր մոտեցումներ, նոր հայեցակարգեր, որոնք նոր մակարդակի կբարձրացնեն համաշխարհային անվտանգությունը:

Բանն այն է, որ եթե անգամ ֆիզիկական անվտանգության մեխանիզմները այժմ գործում են ու կենսունակ են, կարողանում են զսպել հետադիմական վարչակարգերից բխող սպառնալիքները, ապա ներկայիս իրողությունները վկայում են, որ դրանք կարող են ժամանակի ընթացքում կորցնել իրենց կենսունակությունը, չհասցնել մարտահրավերների հետևից: Մարտահրավերների տեսակներն ու քանակը բազմանում են, հետևաբար աշխարհն էլ կարիք ունի բազմացնել գլոբալ անվտանգության ապահովման մեխանիզմները թե՛ քանակի, թե՛ առավել ևս տեսակի առումով:

Եվ այստեղ առաջ է գալիս արժեքների խնդիրը, աշխարհի քաղաքակրթական կառուցվածքի խնդիրը: Ի վերջո, կարծես թե ակնհայտ է, որ հենց այդտեղ են թաքնված մարտահրավերների հիմնական աղբյուրները: Հետադեմ հասարակություններն են, որ ծնում են զարգացած աշխարհի սպառնալիքներ: Ինչքան աշխարհը հայտնաբերում է այդ սպառնալիքների դիմակայության մեխանիզմներ, տեխնոլոգիաներ, այդքան այդ հասարակարգերը կարողանում են նորերը հնարել, քանի որ դրանցում իշխող ամբողջատիրական վարչակարգերը եղած ամբողջ ռեսուրսը հասարակությունից խնայում են և դնում մի մասը սեփական գրպանը, մի մասը` այդ գրպանի անվտանգությանը ծառայելու նպատակ ունեցող համաշխարհային սպառնալիքների գեներացման գործի մեջ:

Հետադեմ հասարակարգերը վերածվել են սպառնալիքների «գործարանի»` ստիպելով զարգացած աշխարհին ավելի ու ավելի շատ ռեսուրսներ ուղղել ոչ թե հասարակությունների կարիքների, այլ այդ սառնալիքների դեմ պայքարի համար: Դա էլ զարգացած աշխարհում մեկ այլ սպառնալիք է առաջ բերում` վերնախավերը ավելի ու ավելի դժվարությամբ են կարողանում հոգալ իրենց հասարակությունների կարիքները: Մինչև ինչ-որ սահման հնարավոր է դա բացատրել անվտանգության համար կատարվող ծախսով: Սակայն այդ սահմանից այն կողմ քաղաքացին արդեն կհրաժարվի հասկանալ և ընդունել այդ բացատրությունները: Եվ այդ խնդիրը հատկապես սրությամբ դրվեց ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո: Այն բացահայտեց աշխարհում առկա քաղաքակրթական ճգնաժամը, երբ զարգացած արևմտյան քաղաքակրթությունն այլևս իր հիմնական ռեսուրսները ուղղում էր ոչ թե մարդու համար կենսապայմանների զարգացմանն ու աճին, այլ անվտանգության կարիքները հոգալուն:

Այսինքն` արևմտյան զարգացած աշխարհն այլևս ոչ թե զարգանում էր, այլ եղած ռեսուրսները դնում հետադեմ քաղաքակրթություններից եկող սպառնալիքները չեզոքացնելուն: Դա որոշակի անվերջանալի մի շղթա է, որի հիմնարար լուծումը, անշուշտ, կարող է լինել միայն արժեքային, քաղաքակրթական ասպեկտի հիմքով: Այժմ աշխարհում, թերևս, ականատես ենք լինում հենց այդ գործընթացին, որի մեկնարկը տրվել է արաբական աշխարհում: Դա ամենևին չի նշանակում, որ եթե այնտեղ կամ որևէ այլ երկրում տասնամյակների բռնապետությունները ընկնում են, ապա անմիջապես հաստատվում է զարգացած, արդիական, ստեղծագործ քաղաքակրթություն: Ամենևին: Դա երկար տարիների գործ է:

Պարզապես արևմտյան աշխարհում, թերևս, գերիշխում է այն մտայնությունը կամ սկսել է գերիշխել, որ գլոբալ անվտանգության հարցերի լուծումը պետք է սկսել հենց այդ խորքից, և որ բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները իրականում անգամ արևմտյան աշխարհի հետ բացահայտ հակամարտության մեջ չմտնելու պարագայում իրենք իրենցով հանդիսանում են այդ աշխարհի քաղաքակրթական սպառնալիք: Այդ ռեժիմներն ընդամենը ռեսուրս են խլում արևմտյան աշխարհից, այդ ռեսուրսը ուղղակի կամ անուղղակի ներդնելով հենց այդ աշխարհի դեմ ավելի ու ավելի մեծացող քաղաքակրթական և արժեքային հետադիմության կարծրացման գործի մեջ: Թերևս այդ ամենի խորքային գիտակցումն է ներկայիս համաշխարհային գործընթացների առանձնահատկությունը: Արևմտյան աշխարհում վերնախավերի մոտ, թերևս, սկսել է ավելի ու ավելի առարկայական լինել այն գիտակցումը, որ ամբողջատիրական ռեժիմները, անկախ իրենց քաղաքական հավատարմությունից, քաղաքակրթական սպառնալիք են գլոբալ անվտանգությանը: Հետևաբար երբ դրվում է այդ անվտանգության հարցերի ռազմավարական լուծումների խնդիր, ապա քաղաքական հավատարմությունը կամաց-կամաց անցնում է արդեն երկրորդ պլան և ամողջատիրական համակարգերի քաղաքակրթական խնդիրը աշխարհում դառնում է օրակարգային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում