Ուտելի ոսկին հաճախ է օգտագործվում աղանդերների և ըմպելիքների զարդարման համար, սակայն դեռևս երբեք այն չէին ավելացրել բուսական յուղին: Հունական Myst ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ թողարկել է ձիթապտղի յուղ՝ 24 կարատանոց ոսկու հավելմամբ: Այս մասին հայտնում է kedem.ru-ն:
Բացի թանկարժեք մետաղ պարունակելուց՝ այն առանձնանաում է բացառիկ որակով: Յուղը պատրաստված է Օլիմպոս սարից ձեռքով հավաքված ձիթապտուղներից, որտեղ չեն օգտագործվում քիմիկատներ և պարարտանյութեր:
Ոսկի պարունակող յուղը տարբերվում է վառ գույնով և հաճելի համով: Մինչև խանութներում հայտնվելը դրա գինը չի հաղորդվում: