Սիրիական բանակային զորքերի ինժեներները սկսել են ականազերծել Դամասկոսի հարավում գտնվող Դարայա քաղաքի ճանապարհներն ու շենքերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին:
«Զորքերի ինժեներները Դարայայում սկսել են ականազերծել շենքերն ու փողոցները: Քաղաքը լիովին բանակի վերահսկողության տակ է: Վաղը, հավանաբար, լրագրողներին կարող ենք թույլ տալ մտնել քաղաք»,- ասել է գործակալության զրուցակիցը: