Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում հոկտեմբերին տեղի կունենա 156 մետրանոց կամրջի բացումը: Կամրջի յուրահատկությունը նախկինում չկիրառված տեխնոլոգիայի առկայությունն է: Մասնավորապես, կամուրջը ինժեներներին շուրջօրյա կուղարկի տվյալներ, որոնք ավելի վաղ հասանելի չեն եղել նրանց՝ հայտնում է The Local-ը:
Սենսորները կչափեն այնպիսի տվյալներ, ինչպիսիք են կառույցի տատանումը, թեքությունը և դեֆորմացիան, ինչպես նաև ջերմաստիճանը, խոնավությունը և ավտոմեքենաներից ճնշումը:
Ստացված տվյալներից մասնագետները կկարողանան հեռակա գնահատել կամրջի տեխնիկական վիճակը և ավելի շուտ հայտնաբերել վնասվածքները, քան դա պլանային ստուգումների ժամանակ անում են ինժեներները:
Կամուրջը երկրի կառավարության և Siemens ընկերության համատեղ նախագիծն է: