Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան իր ոչ պակաս հայտնի ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի և 2 երեխաների հետ մեկ շաբաթ հանգստացել է Իբիցում: Այնտեղ էլ աստղերը թողել են հսկայական չափով թեյավճար՝ հայտնում է rosbalt.ru-ն:
Միջերկրական ծովի կղզում գտնվելու ժամանակ Շակիրան և նրա ամուսինը չեն հաճախել ռեստորաններ, այլ վարձել են անձնական խոհարար: Նրա ճաշատեսակները այնքան են հավանել ընտանիքի անդամները, որ մեկնելուց առաջ ֆուտբոլիստը ավագ խոհարարին նվիրել է 20 հազար եվրոյի չափով թեյավճար և ասել. «Գնիր քեզ համար որևէ բան»: