Շատ մթերքներ որոշակի ժամերի օգտագործելիս օգտակար են, իսկ այլ ժամերի կարող են լինել վնասակար՝ հայտնում է gogetnews.info-ն:
Օրինակ՝ առավոտյան շոկոլադը օգտակար է սրտի համար, մարմնին տալիս է հակաօքսիդանտներ, իսկ երեկոյան դառնում է ճարպ: Խնձորը առավոտյան օգտակար է աղիների համար, իսկ երեկոյան բարձրացնում է թթվայնությունը:
Հնդկաձավար պետք է ուտել օրվա առաջին կեսին, երեկոյան այն կարող է չմարսվել: Նույնը վերաբերում է բրնձին, իսկ կարտոֆիլը և մակարոնեղենը ավելի լավ է ուտել առավոտյան:
Բանանը ճաշին օգտակար է մարսողության համար, իսկ երեկոյան նպաստում է լորձի առաջացման: Երեկոյան ավելի լավ է ուտել դդմիկ և կաթնաշոռ: