Ֆրանսիայի կրթության և ներքին գործերի նախարարները հայտարարել են մի շարք միջոցառումների մասին, որոնք երեխաներին և դպրոցներին կնախապատրաստեն ահաբեկչական հարձակումներին: 13-14 տարեկան երեխաները կանցնեն իրենց և շրջապատողների կյանքը փրկելու հիմնարար նախապատրաստություն: 2-ից 6 տարեկան երեխաներին կսովորեցնեն իրենց հանգիստ պահել և թաքնվել չարամիտներից՝ հայտնում է The Guardian-ը:
Տարեկան 3 անգամ դպրոցներում կանցկացվեն կեղծ ահաբեկչական հարձակումներ, որպեսզի երեխաները գործնականում յուրացնեն ձեռք բերած գիտելիքները:
Կառավարությունը նաև 50 միլիոն եվրո կտրամադրի տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանք դպրոցները ապահովեն ներքին տեսակապով, ազդանշանային նոր համակարգերով և աշակերտների անվտանգության համար անհրաժեշտ այլ սարքավորումներով: