«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ «քաղաքայիններ»-ն այլևս գործարքներ չեն կատարի ամառային տրանսֆերային շուկայում:
«30 ֆուտբոլիստ ունենք: Բավական է: «Մանչեսթեր Սիթի»-ն ավարտել է տրանսֆերային արշավը:
Վստահում եմ սաներիս: Գիտեմ, որ նրանք կարդարացնեն սպասելիքները»,- Sport-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Սիթի»-ն ձեռք է բերել «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի իրավունքները: