Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երբ արտագաղթը կասեցնելն էլ արդեն ոչինչ է

Լրագրող Թաթուլ Հակոբյանն օրերս այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ և ուղիղ հակառակորդի հրետակոծության ու դիպուկահարների նշանառության տակ գտնվող Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր։ Նա նշում է, որ այս տարի՝ սեպտեմբերի 1-ին, առաջին դասարան կհաճախեն համապատասխանաբար երկու և երեք երեխա: Այգեպարում առաջին դասարան են գնալու զույգ եղբայրներ Արշակ և Արտակ Անիկյանները: Հակառակորդի դիրքերից Հայաստանում ամենամոտ գտնվող այս գյուղի դպրոց այս տարի հաճախելու է 48 աշակերտ, երբ տարիներ առաջ այդ թիվը 170 էր: Շատ ավելի տխուր է պատկերը Ներքին Կարմիրաղբյուրում: Դպրոցում այս տարի աշակերտների ընդհանուր թիվը 75 է: Քսան տարի առաջ՝ 1996-ին, աշակերտների թիվը 198 էր: Խորհրդային Միության վերջին տարիներին Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում սովորում էր 400 աշակերտ:

Սրանք սահմռկեցուցիչ տեղեկություններ են։ Երբ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են իրականացնել այնպիսի քայլեր ու ծրագրեր, որ կանխեն արտագաղթը, այդ հայտարարությանը շատերը չեն հավատում, որովհետև իշխանությունները հավատի հիմքեր չեն ձևավորել: Ավելին՝ ոչնչացրել են նույնիսկ եղած քիչ թե շատ նշմարվող հիմքերը: Բայց արտագաղթի վերաբերյալ այդ հայտարարություններն ունեն մեկ այլ կողմ:

Արտագաղթը վաղ թե ուշ կանգնելու է՝ ուզենք, թե չուզենք: Իհարկե, չի լինի այնպես, որ այն անվերջ շարունակվի, որովհետև կա մի աստիճան, որից այն կողմ Հայաստանում մնացողները այլևս պատճառ չեն ունենալ մեկնել երկրից, քանի որ առկա վիճակը նրանց համար կլինի գոհացուցիչ: Իսկ այն, որ կա մի հսկա զանգված, որի համար հենց այս վիճակն է գոհացուցիչ, երևի թե կասկածից վեր է: Հակառակ պարագայում այս վիճակը չէր լինի, հակառակ պարագայում իշխանությունները երբեք չէին կարողանա վերարտադրվել անաղմուկ, հիմնականում փողի և վարչական լծակների միջոցով: Այնպես որ՝ արտագաղթը մի օր իսկապես կդադարի՝ ուզի իշխանությունը, թե ոչ: Կդադարի, և այդժամ իշխանությունը կհայտարարի, թե տեսեք՝ արտագաղթ այլևս չկա, ուրեմն մեզ հաջողվեց կասեցնել այն: Մինչդեռ դա կլինի իրավիճակի հերթական նենգափոխումը, որով զբաղված են Հայաստանի իշխանությունները:

Բանն այն է, որ նրանցից այլևս պահանջվում է ոչ թե կասեցնել արտագաղթը, այլ վերադարձնել արտագաղթածների զգալի մասին: Այսինքն՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք վերադառնան: Սա արդեն խնդիր է, և արդեն այս խնդիրն է, որ պետք է դրվի իշխանության առաջ: Նվազագույն խնդիրն այլևս չպետք է լինի արտագաղթի կասեցումը, քանի որ երկիրն առանց այդ էլ դատարկվել է գրեթե նվազագույն աստիճանի:

Նվազագույն խնդիրը և պատասխանատվությունը, որ պետք է ստանձնեն իշխանությունները, պետք է լինի արտագաղթածների վերադարձն ապահովելը: Խոսքը հայրենադարձության մասին չէ: Դա ռազմավարական խնդիր է, որը օբյեկտիվորեն ապագայի հարց է, քանի որ կա նախ՝ արտագաղթած հայաստանցիներին իրենց տուն ու տեղ վերադարձնելու խնդիր: Բայց դա պետք է լինի նվազագույնը, որ պետք է կատարեն իշխանությունները:

Նրանց առաջիկա տարիների աշխատանքները պետք է չափվեն այդ նշաձողով, ոչ թե արտագաղթի կասեցման: Հայաստանը դատարկվել է ռազմավարական վտանգի աստիճան, հետևաբար միայն դեմոգրաֆիական պատկերի վերականգնումը հնարավորություն կտա դրական գնահատական տալ իշխանություններին: Իսկ դա նշանակում է Հայաստանում արժանապատիվ կենսապայմանների ապահովում, նաև՝ իրավական միջավայրի, արդարության և վստահության մթնոլորտի ձևավորում:

Այնպես որ՝ արտագաղթի կասեցման մասին հայտարարությունները, որ անում են իշխանությունները, դեկլարատիվ բնույթից զատ, նաև անբավարար են իրենց էությամբ: Դեկլարատիվ կարող են լինել նաև արտագաղթածներին վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությունները, բայց գոնե իրենց էությամբ դրանք այն նպատակներն են, որ պետք են երկրին, և որոնք համապատասխան են Հայաստանի ներկայիս պահանջներին ու ռազմավարական շահերին:

Այս կոնտեքստում հասարակական պահանջն էլ պետք է լինի արդեն ոչ միայն արտագաղթի դադարեցումը, այլ արտագաղթածների վերադարձի ապահովումը՝ հնարավորինս դինամիկ տեմպերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում