Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում բախում է գրանցվել զինվորականների ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։
Քուրդ զինյալները հարձակում են գործել պարեկություն կատարող զինվորականների վրա՝ վիրավորելով նրանցից 4-ին։ Վիրավոր զինվորականներին տեղափոխել են հիվանդանոց։
Բախումից հետո դեպքի վայր են ուղարկվել մարտական ուղղաթիռներ։