«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ակումբն ավարտել է աշխատանքներն ամառային տրանսֆերային շուկայում:
«Տրանսֆերային պատուհանն ակումբի համար ավարտված է: Այլևս որևէ ֆուտբոլիստ չի հեռանա և չի համալրի թիմի կազմը: 23 ֆուտբոլիստն ավելի քան բավականան է: Որևէ գծում խնդիրներ չունենք:
Տրանսֆերային վերջին շաբաթը մեզ համար հանգիստ կանցնի»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: