Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Բերնլի»-ի դեմ օգոստոսի 27-ին կայանալիք հանդիպման մասին:
«Ես հետևել եմ «Բերնլի»-ի` «Լիվերպուլ»-ի և «Սուոնսի»-ի դեմ խաղերին: Թիմը ֆանտաստիկ խաղ է ցուցադրում` ֆիզիկական և տակտիկական տեսակետից: Սաներիս զգուշացրել եմ, որ պետք է ուշադիր լինեն, քանի որ մեզ բարդ հանդիպում է սպասվում հիանալի թիմի դեմ:
«Բերնլի»-ի ֆուտբոլիստները գերազանց պաշտպանվում են և սպասում հակագրոհներ կազմակերպելու հնարավորությանը:
Տրամաբանական է, որ խաղում կլինեն և դրական, և բացասական պահեր: Ես կընդունեմ երկու կողմերը` հետագայում ուշադրությունս սևեռելով բացասական կողմերի շտկմանը:
Ընդհանուր առմամբ, գոհ եմ մրցաշրջանի մեկնարկին «Չելսի»-ի ցուցադրած խաղից: Մանավանդ, եթե հաշվի առնենք նախորդ մրցաշրջանը»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Կոնտեի խոսքերը: