Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում կին ոստիկանները այսուհետ կարող են հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրել:
Համապատասխան որոշումը հրապարակվել է թուրքական Պաշտոնաթերթում (Resmi Gazete)։ Ընդգծվում է, որ այդ որոշումն ընդունվել է ներկայումս Թուրքիայի ուժային կառույցներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում։
Հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ բարեփոխումներ են սկսվել Թուրքիայի զինված ուժերում։