Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կողմնակից է միասնական Սիրիայի պահպանմանը և չի աջակցում քրդերի անկախությանը։ Այդ մասին Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Մենք կողմնակից ենք միասնական Սիրիային։ Մենք չենք աջակցում անկախ քրդական նախաձեռնությանը։ Քրդական ուժերի որոշ տարրերի հետ աշխատանքը իրականացվել է շատ սահմանափակ հիմքով»,- ասել է նա։
Լավրովն իր հերթին հայտարարել է, որ քրդերը պետք է մնան սիրիական պետության բաղկացուցիչ։