Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Որ ավելանա խոշոր ձկների սնունդը

Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ իշխանությունը ինչ անխոնջ պայքար էր մղում կոռուպցիայի դեմ: Հիմա ճգնաժամ է, և կոռուպցիայի դեմ պայքարն էլ համարժեք ճգնաժամային տեսք է ստացել:

Այդ ժամանակ դատախազության կոռուպցիոն բացահայտումներով ակնհայտ էր դառնում, որ պետությունը խնդիր էր դրել ոչ թե պայքարել կոռուպցիայի դեմ, այլ խորը թաքցնել այն: Ավելին` նույնիսկ կարելի է ասել, որ այդպիսով Հայաստանի իշխանությունն ուղղակի բյուրեղացրեց կոռուպցիան, այն դարձնելով ավելի կոմպակտ, մոբիլ, ճկուն:

Որևէ մեկը չի կարող հերքել, որ միջին և ստորին օղակներում առկա է կոռուպցիա, կաշառակերություն: Ընդ որում` դժվար է հերքել նաև, որ այն կրում է տոտալ բնույթ: Սակայն այդ կոռուպցիան ընդամենը հետևանք է այն իրավիճակի, որ առկա է վերնախավում: Բոլորովին կարիք չկա բացահայտել, ասենք, կեղծ տեղեկանք տված գյուղապետին, և դա ներկայացնել որպես անզիջում պայքար արատավոր երևույթի դեմ: Բավական է բացահայտել մեկ բարձրաստիճան պաշտոնյայի, ով կոռումպացված է, և դա հավասարազոր կլինի 100 գյուղապետի բացահայտման: Միայն բարձրաստիճան համակարգը մաքրելով է հնարավոր իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ: Սակայն փաստն այն է, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների շահերին հարվածելու համարձակություն: Օրինակ` ընդունվեց, որ մաքսայինում եղել է կաշառակերություն և հովանավորչություն, բայց դրա համար այդպես էլ չհամարձակվեցին որևէ մեկին ենթարկել պատասխանատվության: Ինչու ազգային անվտանգության ծառայությունը կամ դատախազությունը մինչև օրս որևէ կաշառակեր մաքսավորի կամ հովանավորիչ մաքսավորի չեն բացահայտել:

Անկասկած, կլինեն մարդիկ, որոնք կասեն, թե կարևորն իրավիճակը շտկելն է, և Սերժ Սարգսյանը շտկեց այն, և կարիք չկա «արյուն», այսինքն` պատժվածներ որոնել, առավել ևս, որ պատիժը չի վերացնում տվյալ հանցավոր երևույթը: Պատիժն, իհարկե, դա չի վերացնում և ամենևին բավարար չէ, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Սակայն խնդիրն այլ է: Բարձրաստիճան պաշտոնյաներին չպատժելով, իշխանությունը չի կարող հանրությանը համոզել, թե ինքը բարեշրջումների կողմնակից է և պայքար է մղելու կոռուպցիայի դեմ: Եվ դա ոչ միայն հասարակությանը, այլ նաև արտասահմանցի, այդ թվում և հայ, ներդրողներին էլ չի կարող համոզել, ինչը փորձում են անել ծաղկաձորյան հավաքներ կազմակերպելով: Մյուս կողմից` ինչ է նշանակում պատժել բարձրաստիճան պաշտոնյաներին: Դա նշանակում է կոռուպցիոն երևույթների մի հսկայական շղթայի բացահայտում: Կոռուպցիոն շղթայի պարագայում, իսկ Հայաստանի պետական կառավարման համակարգում դա հենց շղթայական երևույթ է, ինքնապաշտպանությունը կենթադրի շղթայի մյուս օղակների բացահայտում: Այսինքն` կքանդվի իշխանության ամբողջ բուրգը: Հետևաբար պարզ է, թե ինչու որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի պատժվի կոռուպցիայի համար, եթե խոսքն, իհարկե, անկեղծ պատժի մասին է, ոչ թե բեմադրության:

Հետևաբար մնում են միայն, այսպես կոչված, մանր ձկները: Սակայն պարզ է, որ եթե նրանք վերանան, դա ընդամենը կնպաստի միայն, որ ավելանա խոշոր ձկների սնունդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում