Ռուդ Գուլիստը հրաժարվել է աշխատել Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբում: Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` 53-ամյա հոլանդացին հրաժարվել առաջարկվող աշխատանքից` պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության չգալու պատճառով:
Գուլիտը ցանկացել է, որպեսզի պայմանագրում կետ ներառվի, համաձայն որի նա կփոխարինի Դանի Բլինդին, եթե վերջինս հեռանա ազգային հավաքականից: Ընդ որում, Գուլիտը նաև ցանկացել է հեռանալու թույլատրություն ունենա, եթե բարձրակարգ որևէ ակումբից առաջարկ ստանա: Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի ընդունել այդ պայմանները:
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Գուլիտը մարզել է «Չելսի»-ն, «Նյուքասլ»-ը, «Ֆեյենորդ»-ը, «Լոս Անջելես Գելեքսի»-ն: Նրա աշխատանքի վերջին վայրը եղել է «Թերեկ»-ը, որը լքել է 2011 թվականին: