Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները երեկ լրջորեն դատապարտել են վերջին օրերին Թուրքիայում իրականացված ահաբեկչությունների շարքը։
Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն դատապարտում է Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանատան վրա կատարված ահաբեկչական հարձակումը։
Խոսքը Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում կատարված ահաբեկչության մասին է, որի հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել է 78 մարդ։
Փրայսի խոսքով՝ դա վկայում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կողմի բռնությունների աճի մտահոգիչ միտման մասին։ Ավելի վաղ PKK-ն ստանձնել էր այդ ահաբեկչության պատասխանատվությունը։
Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է նաև Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ավտոշարասյան վրա կատարված զինված հարձակումը։