Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում բնապահպանական աղետն անխուսափելի է. կունենանք մտավոր խնդիրներով սերունդ

Ջերմուկի քիչ թե շատ մատչելի հանգստյան տներից մի քանիսն օգոստոսի վերջից այլևս այցելուներ չեն ընդունում։ Պատճառն այն է, որ հանգստյան տները վարձակալությամբ հանձնվում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործողներին և աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ օրերս, օգոստոսի 19-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը՝ հակառակ բազմաթիվ բնապահպանների նշած ռիսկերի, որոնք իրական էկոլոգիական աղետի պատճառ կարող են հանդիսանալ։

Կառավարության ղեկավարը ուրախությամբ արձանագրում է, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության երկու տարվա կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն կապահովի 700 աշխատատեղ: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:

Մինչդեռ բնապահպան Գրետա Գաբրիելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ դրանք ընդամենը արձանագրություններ են թղթի վրա, իսկ իրականությունը բոլորովին այլ է։ Իրականությունն այն է, ինչին մենք ականատես ենք լինում մյուս հանքավայրերի շահագործման արդյունքում։ «Այս հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ռիսկ հաշվի առնված չի։ Բոլոր փորձաքննությունները ձևական բնույթ են կրում։ Անընդհատ պայթյունների հետևանքով կարող է փոխվել Ջերմուկի ջրի բաղադրությունը և այդ աղբյուրների ուղղությունը, հանքի փոշին ու թույները կլցվեն Կեչուտի ջրամբար, որտեղից Արփա-Սևան թունելով ջուրը հասնում է Սևանա լիճ: Հաշվի առնված չի նաև այն հանգամանքը, որ Հայաստանը սակավահող է։ Հանքավայրի շահագործման հետևանքով առաջացած փոշին կգնա դեպի Ջերմուկ, որը հանգստյան գոտի է համարվում։ Եվ հետո այդ հանքավայրը շատ աղքատ է։ 0,8-0,9 գրամ մեկ տոննայում։ Այդպիսի հանքերը ես չեմ լսել, որ շահագործեն։ Նույնիսկ սովետի ժամանակ Հայաստանի նկատմամբ նման դաժան վերաբերմունք չի եղել»,- ասաց բնապահպանը՝ հավելելով. «Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով։ Այն ինչ ասում են, թե շահագործումն անվտանգ կլինի, փակ տեխնոլոգիայով կլինի և այլն, դրանք բոլորը թղթի վրա արված հաստատումներ են։ Պրակտիկան ցույց է տալիս, որ տեխնոգեն վտանգներն անխուսափելի են, քանի որ կա մարդկային ֆակտոր և մի շարք ֆակտորներ, որոնք ուսումնասիրված չեն»։ Բացի այդ հաշվի չի առնվել նաև այն փաստը, որ Ամուլսարից 5 կմ հեռավարության վրա կան ուրանի մեծ պաշարներ: Ըստ հանքայնացված ապարների և հանքանյութերի քիմիական կազմի, հանքավայրում առկա են տոքսիկ տարրեր և փոշու զանգվածի հետ այդ ծանր մետաղները տարածվելու են միջավայրում, իսկ հարակից տարածքները օգտագործվում են որպես արոտավայր:

Բնապահպանի խոսքերով՝ չարժե բյուջե գնացող մի քանի կոպեկի պատճառով վտանգի տակ դնել հետագա սերունդների առողջությունն ու բնապահպանական վիճակը։ «Էն էլ ում համար, մի ընկերության, որը գրանցված է օֆշորում։ Օֆշորային մի ընկերության համար Հայաստանը նման ռիսկի տակ է դրվում։ Ասում են 700 աշխատատեղ է բացվելու։ Բայց դա ոչ մի բան է։ Մի տասը տարի հետո ոչ այդ հանքը կլինի, ոչ այդ տեղանքը, ոչ էլ այդ աշխատատեղերը։ Հանքանյութերի մշակումից հետո մնացած այդ պոչամբարները, ռեակտիվները, այդ աղտոտված տարածքներն են մնալու հավերժ։ Այդ ժամանակ ինչ են ասելու»,- նկատեց բնապահպանը։

Գաբրիելյանի խոսքերով՝ Ամուլսարի շահագործումը դա քաղաքական որոշում էր, քանի որ բնապահպանական ոչ մի ակցիա ու ահազանգ հաշվի չառնվեց։ «Այստեղ կա օլիգարխիայի մեծ շահ, կոռուպցիոն ռիսկեր։ Եթե լավ հետաքննություն արվի, կպարզվի, թե ովքեր են նաև իշխանավորներից այդ հանքերի սեփականատերերը։ Հայաստանի անկախությունից ի վեր այդ քաղաքականությունն է վարվում՝ ժամանակավոր լուծումներ, ժամանակավոր շահ՝ ավերելով տարածքներ, որքան հնարավոր է շատ փող աշխատել։ Յուրաքանչյուր հանքավայրի պոչամբար հազարավոր հեկտարներ տարածք են զբաղեցնում, որը դուրս է գալիս քարտեզից։ Իսկ մենք այդքան տարածքներ ունե՞նք։ Մենք տարածքներ ենք կորցնում։ Մենք մեզ նման ճոխություն թույլ տալ կարո՞ղ ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Բնապահպանի խոսքերով՝ շատ շուտով այդ պոչամբարներից առաջացած հետևանքները կներթափանցեն մեր սննդային շղթա։ «Հանքավայրի շահագործումից առաջ գնահատվում է, թե ինչքան տարածք կկորչի, ինչքան անտառ կոչնչացվի, բայց ոչ մի դեպքում չի հաշվարկվում, թե դրանք ինչ հետևանք կունենան շրջակա միջավայրի վրա։ Հանքավայրի շահագործումից հետո դրա հետևանքները երկու սերունդ հետո արդեն զգալի կլինեն։ Այդ հետևանքներն ազդում են են սաղմի վրա, մտավոր խնդիրներ են առաջացնում։ Իսկ այս բոլոր ռիսկերը ոչ-ոք չի գնահատել, քանի որ, կրկնում եմ, անձնական շահ կա, երկու կոպեկ ավել աշխատելու հնարավորություն»,- եզրափակեց բնապահպանը։

Նշենք, որ Ամուլսարը շահագործող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը կապվում է Հայաստանի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանի անվան հետ։ Արմեն Սարգսյանը հանդիսանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Հանքի շահագործման մեջ արծարծվում է նաև Ուելսի արքայազն Չարլզի անունը։ Այդ իսկ պատճառով, երբ 2013 թվականին նույն Արմեն Սարգսյանի հրավերով մասնավոր այցով Հայաստան էր ժամանել արքայազնը, մի խումբ բնապահպաններ որոշել էին նրան բողոքի ակցիայով դիմավորել՝ պահանջելով հեռու մնալ Ամուլսարի շահագործումից։ Սակայն Մատենադարանի հետնամուտքից արքայազնին հեռացրել էին, այդպես էլ չհանդիպելով բնապահպաններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում