Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Դատավորին պատժելով հնարավոր չէ նպաստել արդարադատությանը. Պարգև Օհանյան

«Դատավորին պատժելու մեխանիզմներ հորինելով, նրան լրացուցիչ ճնշման տակ պահելը վտանգելու է դատավորի անկախությունը և որևէ կերպ չի նպաստելու արդարադատությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ գործադիրի նիստի ժամանակ վարչապետի հնչեցրած վրդովմունքին կապված ՄԻԵԴ որոշումների հետ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ, երբ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցեց, որ անհրաժեշտ է կատարել «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի ՄԻԵԴ վճռի պահանջները, համաձայն որի կառավարության պահուստային ֆոնդից 18,255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ հատկացվեց վճռի կատարման համար: Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ֆինանսների նախարարությանը` քննարկել և հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է վճարվել Եվրադատարանի վճիռներով: «Եվ, ընդհանրապես, այդ որոշումների համար ինչ-որ մեկը պատասխան պետք է տա՞, թե՞ ոչ»,- վրդովված ասաց վարչապետը:

Գործադիրի ղեկավարը նաև արդարադատության նախարարին հանձնարարեց քննարկել և մեխանիզմներ գտնել այս հարցի լուծման համար։

«Ոչ թե մեխանիզմներ պետք է գտնել դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, այլ պետք է թույլ տալ նրան ազատ գործել։ Այս հարցը շատ նուրբ հարց է և շատ լրջորեն պետք է մոտենալ դրան։ Մենք դեռ նման նախադեպ չունենք, որ դատավորը պատասխանատվության ենթարկվի ՄԻԵԴ վճռից հետո։ Չնայած, միևնուն ժամանակ, երբեմն դատական սխալն այնքան ակնհայտ է, որ այո, իսկապես պետք է այդ դատավորը պատասխանատվության ենթարկվի։ Բայց դե թացն ու չորն էլ չի կարելի խառնել իրար՝ ինչպես մեր օրենսդրությամբ է արվում»,- ասաց Օհանյանը՝ հավելելով. «Մեր օրենսդրությունը սահմանում է, որ դատավորը ենթակա է պատասխանատվության ակնհայտ և կոպիտ սխալների համար, բայց մենք տեսել ենք, թե ինչ ակնհայտ և կոպիտ սխալների համար են դատավորները ենթարկվել պատասխանատվության։ Նույնն էլ այս դեպքում է»։

Նախկին դատավորի խոսքերով՝ երբեմն դատավորները շարժվում են նույն հոսանքի ուղղությամբ՝ կայացնելով նմանօրինակ սխալ դատական ակտեր։ Բայց մեկի գործը գնում է եվրոպական դատարան, մյուսինը՝ ոչ։ Եվ եթե մի դատավորի ՄԻԵԴ որոշումից հետո պատասխանատվության, տույժի ենթարկեն, մյուսին՝ ոչ, կստացվի, որ անհավասար, անարդար մոտեցում է ցուցաբերվում։ «Մեկին պատժեն, դարձնեն քավության նոխազ, իսկ մյուսը մնա անպատիժ, ճիշտ չի լինի։ Մեզ քավության նոխազներ պետք չեն։ Այլ հարց է, որ դատական դեպարտամենտ կոչվածը ամփոփի, թե քանի վճիռ կա ընդդեմ Հայաստանի, ինչ գործեր են, որոնք են սխալները։ Կարևորը պատժելը չէ, կարևորը հետևություն անելն է։ Ես չեմ ասում դատավորին բացարձակ պետք չէ պատասխանատվության ենթարկել, բայց կարծում եմ, որ դատավորը որքան անկախ լինի, ավելի արդար ու ավելի համարձակ կքննի գործը։ Իսկ վախի, ճնշման մթնոլորտում դատավորները ուղակի կորցնում են իրենց դեմքը»,- նկատեց Օհանյանը։

Պարգև Օհանյանից հետաքրքրվեցինք՝ զինված խմբի գործով մի քանի անդամների կալանավորումը գրավով փոխարինելու աննախադեպ որոշումները քաղաքակա՞ն որոշման արդյունք էին, թե՝ Վերաքննիչ դատարանում կատարված վերջին փոփոխությունների։ «Պետք է ասել, որ ողջյունելի է դա ու վերջ։ Մենք գրավի կիրառման ամենացածր տոկոսները ունենք։ Կարծում եմ դրանց համար դեր է խաղացել և Եվրոպական դատարանի վճիռները, ինչու չէ նաև քաղաքական որոշման արդյունք է։ Թող լինի այդպես, ինչու՝ ոչ»,- ասաց նախկին դատավորը՝ հավելելով, որ չի բացառվում, որ նույն զինված խմբի գործով էլ տարիներ հետո ընդդեմ Հայաստանի վճիռներ կայացվեն։ «Չէի ուզենա, որ այդպես լիներ։ Դա պատիվ չի բերում մեզ։ Եվրոպական դատարանը սրբավայր չի, որ մեր դեմ վճիռներ կայացնի, մենք էլ ասենք՝ վայ ինչ լավ ստացվեց։ Դա ամոթալի բան է։ Եվ հերթական անգամ պետք է խայտառակ լինենք»,- եզրափակեց Օհանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում