Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

«Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը դեռ չի հստակեցրել իր ճանապարհային քարտեզը. Ալեք Ենիգոմշյան

ԱՍԱԼԱ-ի մարտիկ, ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանն իր ելույթում անդրադարձավ Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ հանրահավաքի մասնակիցներից ոմանց վրդովեցրեց ռեժիսոր, հանրային գործիչ Գայանե Գասպարյանի ելույթը, որով նա ղարաբաղցիներին կոչ արեց Երևանից Ղարաբաղ գնալ: Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այսուհետև կարգը կփոխվի, ելույթ ունենալ ցանկացողները 24 ժամ առաջ իրենց ելույթի բովանդակությունը կներկայացնեն քաղաքական խորհրդին, ապա համաձայնություն ստանալուց հետո միայն ելույթ կարող են ունենալ:

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը դեռ չի հստակեցրել իր ճանապարհային քարտեզը: Ա. Ենիգոմշյանն այսօր՝ օգոստոսի 26-ին Ազատության հրապարակում հայտարարեց, որ հետագա անելիքները դեռ հստակեցման կարիք ունեն, դրանք կհրապարակվեն մոտ ապագայում:

««Սասնա ծռերը» ստեղծեցին մի նոր հույսի շրջան, նոր էներգետիկա, որը շարունակվում է: Այնքան ժամանակ, ինչքան որ գնդի տարածքում էին «Սասնա ծռերը», իրենք էին շարժիչ ուժը, ժողովուրդն այդ ժամանակ մոբիլիզացվեց: «Սասնա ծռերը» շարունակում են մնալ շարժիչ ուժ, բայց քանի որ ներկա չեն, ժողովուրդը, որ շարունակում է պատրաստակամ մնալ, սպասում է անելիքի ուղու հստակությանը: Սա է միակ տարբերությունը: Անելիքները հստակեցվելու են: Ճանապարհային քարտեզը կներկայացվի… բոլորս միասին կլծվենք ակտիվ աշխատանքի»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նա նաև նշեց, որ առաջիկա քայլերից մեկը սեպտեմբերին համազգային համաժողովի կազմակերպումը կլինի Հայաստանում: Համաժողովին, նրա խոսքով, կմասնակցեն պայքարողներ, մտավորականներ, սփյուռքահայեր, հայտնի մարդիկ:

«Համաժողովը լինելու է այնպիսին, որտեղ կլինեն հստակ ազգային-քաղաքական օրակարգ, հստակ բանաձևեր, անզիջող բանաձևեր, այնտեղ այսօրվա վարչախմբի հետ եզրեր գնելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ընդգծեց Ալեք Ենիգոմշյանը:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում