Այսօր հարազատները, մտերիմները, ընկերներն ու գործընկերները վերջին հրաժեշտը տվեցին հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանին։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա եղել է ազնիվ, երբեք հանցավոր իշխանությունների հետ չի համագործակցել, փոխզիջման չի գնացել, իր աշխատանքը կատարել է ամենայն ազնվությամբ: Նրա կորուստը Հայաստանի իրավական համակարգի համար մեծ կորուստ է:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Միքայել Դանիելյանի կորուստը Հայաստանի իրավական համակարգի կորուստն է:
Մանրամասները՝ տեսանյութում: