Ազատության հրապարակում ընթանում է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի հերթական հանրահավաքը:
Ռեժիսոր Գայանե Գասպարյանը, նշեց, որ «Սասնա ծռեր»-ի նկատմամբ հարգանքը պետք է դրսևորել Ազատության հրապարակում հանրահավաքներին ներկա լինելով: Նա հայտարարեց, որ պետք է հանրահավաքներ անել ոչ թե յուրաքանչյուր ուրբաթ, այլ ամեն օր:
Գ. Գասպարյանն անդրադարձավ նաև արտագաղթի, սոցիալական և բանակի խնդիրներին:
«Մարդ չի մնացել Ղարաբաղում, հարգելի ղարաբաղցիներ, մեծից փոքր լքեք Երևանը, թասիբ ունեցեք ու գնացեք Ղարաբաղ: Գնացեք, պահեք ձեր երկիրը: 10 հազարավորով երևանցի տղաների գլուխը դրեցինք Ղարաաբաղի համար ոչ թե որ դուք թողնեիք գնայինք, այլ մնայիք ու պահեիք»,- իր ելույթում ասաց Գայանե Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: