Սիրիայի Դարայա քաղաքից սկսվել է սիրիական ընդդիմության խմբավորումների և նրանց ընտանիքների տարհանումը: Այդ մասին հայտնում են SANA գործակալությունը և արևմտյան ԶԼՄ-ները:
Տարհանման համաձայնությունը Սիրիայի կառավարական զորքերի և աշխարհազորի միջև ձեռք է բերվել հինգշաբթի օրը: Մարդկանց տեղափոխում են ավտոբուսներով և բեռնատարներով՝ շտապ օգնության մեքենաների ուղեկցությամբ: Քաղաքում գտնվել են 4-ից 8 հազար մարդ, այդ թվում՝ մոտ հազար զինված աշխարհազորային: