Ամեն տարի օգոստոսի 26-ին ամերիկացիները նշում են Կանանց հավասարության օրը, որը ներդրել է Բելլա Աբզուգը և առաջին անգամ նշվել է 1971թ.: Այս մասին գրում է Calend-ը:
Բելլա Աբզուգը քաղաքական-հասարակական գործիչ է, իրավաբան, գրող: 1970թ. դարձել է ԱՄՆ կոնգրեսում ընտրված առաջին կին հրեան:
Կանանց հավասարության օրվա հիմնադրման ճանապարհը սկսվել է 19-րդ դարի կեսին: 1848թ. Սենեկա-Գոլսում կանանց իրավունքների հարցերով համաժողովին էնտուզիաստների մի խումբ հայտարարել է, որ «բոլոր կանայք և տղամարդիկ հավասար են ստեղծված», և որ «Արարիչը նրանց անօտարելի իրավունքներ է շնորհել»:
Հավաքը վերաճել է ազգային շարժման, որի արդյունքում 1920թ. ԱՄՆ Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել՝ կանանց տալով ընտրելու լիակատար իրավունք: