Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Յայլադաղ շրջանում ընկել է ականանետի արկ, որն արձակվել է Սիրիայի Լաթաքիայի շրջանից:
Արկն ընկել է թուրք զինվորականների գտնվելու վայրում: Դրա հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինծառայող: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ընդգծվում է, որ թուրքական սահմանից այն կողմ՝ Լաթաքիայում, թեժ մարտեր են ընթանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի ու թուրքմենների միջև: