Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը տեղափոխվել է մակեդոնական «Վարդար»: Արդեն կայացել է 22-ամյա ֆուտբոլիստին ներկայացնելու արարողությունը:
Տեղեկությունը հայտնում է «Bucket Group Sports Management» գործակալության մամուլի ծառայությունը:
Բարսեղյանը «Վարդարի» հետ ստորագրել է 1+1 ձևաչափով պայմանագիր: Տիգրանը հանդես էր գալիս «Գանձասար-Կապան»-ում: