Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

ՀՀ ոստիկանության 3 աշխատակիցների մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կ.-ին և Ֆիլիպ Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Վահագն Մ.-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկա¬նութ¬յան հիշյալ բաժնի աշխատակից Ֆիլիպ Ս.-ն քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացել «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով, ահազանգողի հայտնած տեղեկությունների փոխարեն, արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի արդյունքում խուլիգանության դեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ և գույքի վնասում, իսկ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Արտակ Կ.-ն, մեկնելով դեպքի վայր, տեղեկանալով և անձամբ ականատես լինելով, որ հիշյալ օրը գիշերային ակումբ ժամանած 5-6 անհայտ անձինք անհիմն վիճաբանել, ապա տևական ժամանակ փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտել գիշերային ակումբի մշտական հաճախորդ Ս. Գ.-ի և նրա հետ եղած 2 անձանց հետ, ծեծկռտուքի ընթացքում կոտրել են ակումբի բակում արկղով դրված գարեջրի շշերը, վնասել ինչպես Հասմիկ Օ.-ի «Տոյոտա Պռադո» մակնիշի, այնպես էլ՝ հաճախորդի «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաները, միջոցներ չի ձեռնարկել հանցագործության հետքերն արձանագրելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ:

Ավելին՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրի զննության սկզբնական արձանագրությունը Արտակ Կ.-ն փոխել է իր կողմից կազմված դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությամբ և նախկին ծառայակցի՝ Վահագն Մ.-ի, օժանդակությամբ՝ առանց միջադեպի ականատեսներին ծանոթացնելու, ներկայացրել է վերջիններիս ստորագրմանը:

Բացի այդ, Արտակ Կ.-ն ծառայակից Վահագն Մ.-ի հետ դիտել է խուլիգանության դեպքի տեսագրությունները, սակայն դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել ժամանակին դրանք ձեռք բերելու և նյութերին կցելու ուղղությամբ, մինչդեռ հետագայում կազմել է արձանագրություն՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, իբր, պահպանված չլինելու մասին, իսկ գիշերային ակումբի տնօրենին ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող, խուլիգանության հանգամանքը հերքող բովանդակությամբ բացատրություն տալուն:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ Ֆիլիպ Ս.-ին և Արտակ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ նույն բաժնի նախկին ծառայող Վահագն Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում