Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Կոալիցիայի հոգեբանական տրանսֆորմացիան

Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում ՀՀԿ-ՀՅԴ փետրվարյան կոալիցիան ոչ միայն չի կայացել, այլև գործնականում այդ կոալիցիան բառացիորեն կորցրել է իր իմաստն ու նշանակությունը: Առնվազն Սերժ Սարգսյանի համար: Այդ իրողության առումով զգալի նշանակություն ունեցավ ապրիլյան պատերազմը՝ ըստ էության, գործնականում ողջ ներքաղաքական դաշտն այդ իմաստով վերածելով «դաշնակցության» և ընդհանրապես «դաշնակցականացնելով» գրեթե ամբողջ հասարակությունը և հասարակական տրամադրությունները, իսկ այդ «կրակի» վրա լցված «յուղի» դեր էլ կատարեց հուլիսյան զարգացումը՝ «Սասնա ծռերի» գործողությունները: Այս ամենի հետևանքով Հայաստանի ներքաղաքական պատկերը էապես փոխվեց, քան փետրվարին էր և կամ քան նշմարվում էր փետրվարից: Պատահական չէ, որ առ այսօր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից չկա որևէ կենդանության նշույլ, որևէ գործողություն կամ գործընթաց՝ հիմնարար նշանակությամբ, որը կնախաձեռնվի կամ կիրականացվի այդ կոալիցիայի անունից:

Այս իրավիճակը, սակայն, բնականաբար, իր որոշակի ազդեցությունը կարող է թողնել ներքին իշխանական գործընթացների տրամաբանության վրա: Մասնավորապես, եթե փետրվարին այդ կոալիցիային ընդառաջ դրան դեմ էր արտահայտվում Հովիկ Աբրահամյանը՝ դրանում տեսնելով իր դիրքերի թուլացում, ապա այժմ, ըստ էության, Աբրահամյանն ու ՀՅԴ-ն կարող են ինչ-որ իմաստով դառնալ դաշնակիցներ, քանի որ վերը նկարագրված զարգացումների հետևանքով, ըստ էության, թուլացել են ՀՅԴ-ի դիրքերը, ՀՅԴ-ն կորցրել է իր հրատապությունը:

Այս տեսանկյունից, ի դեպ, բավականին խոսուն են նաև Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունները, որտեղ այնուհանդերձ չընդունվեց խորհրդարանական մոդելի տարբերակը, այլ ձևավորվում է նախագահական կառավարման մոդել, որն այնքան էլ ՀՅԴ-ի սրտով չէ: Եվ այսպես, նման իրավիճակում, փետրվարին «մրցակիցներ» ՀՅԴ-ն ու Հովիկ Աբրահամյանը այսօր կարող են հայտնվել «դաշնակցային» դիրքերում: Բանն այն է, որ Աբրահամյանն էլ գտնվում է իր կենսունակության կորստի սրընթաց մի փուլում, երբ ոչինչ չի ստացվում տնտեսության մեջ, իսկ քաղաքական առումով էլ նա այդպես էլ չկարողացավ ձևավորել սեփական խաղը, քանի որ չկարողացավ ապահովել Հայաստանում ներքաղաքական սեփական խաղի համար կարևորագույն մի պայման՝ արտաքին որևէ կենտրոնի վստահություն, արտաքին լեգիտիմություն:

Նման իրավիճակում Սերժ Սարգսյան-ՀՅԴ կոալիցիան ներքին հոգեբանական առումով առնվազն մոտենում է Հովիկ Աբրահամյան-ՀՅԴ կոալիցիայի: Համենայն դեպս, նկատելի է դառնում, որ փոխադարձ շահերը կամ հետաքրքրությունները ավելի շատ կենտրոնանում են այս տանդեմում, քան այն, որ կար փետրվարին:

Սա իհարկե կարող է խոստանալ ուշագրավ ներիշխանական զարգացումներ: Մյուս կողմից, սակայն, մի բան ակնհայտ է, որ այդ փոխադարձ համընկնող շահերը գերազանցապես տեղավորվում են «ինքնապաշտպանության բնազդի» շրջանակում, և հազիվ թե դրանք, գոնե նախընտրական շրջանում, համատեղվեն որևէ ընդհանուր նպատակի կամ թիրախի շուրջ, քանի որ այս առումով ՀՅԴ-ի և Աբրահամյանի միջև եղած տարաձայնությունները չեն նվազում ոչնչով, իսկ տեսակարար կշռով դրանք ավելի շատ են, քան Սերժ Սարգսյանի համար կարևորությունը կորցնելու ընդհանուր խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում