Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»

Կառավարությունը ընդամենը փոքր հրդեհ հանգցնող է

Պետք է հանրապետության առաջին դեմքը կամ լիազորված այլ անձ հանդես գա և ասի, որ մենք մեկ-երկու ամսվա ընթացքում 4-5 քայլ ենք անելու: Դանդաղ տեմպով, չմոբիլիզացված վիճակով՝ կոչեր անելով կոռուպցիայի, մենաշնորհների, ստվերի դեմ պայքարելու մասին, մենք չենք կարող տեղ հասնել: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄիքայելՄելքումյանը: Անդրադառնալով օգոստոսի 1-ին Ս. Սարգսյանի կողմից հնչեցրած Ազգային համաձայնության իշխանություն ստեղծելու վերաբերյալ խոստմանը և պատասխանելով հարցին, թե արդյոք նոր կառավարությունը կկարողանա հաղթահարել մեր տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, Մ. Մելքումյանը պատասխանեց, որ հիմա գերխնդիրը արդար ընտրություններ անցկացնելն է:

«Հայաստանում լավ Ընտրական օրենսգիրքը արդար ընտրություններ անցակացնելու երաշխիք չեն, մինչև ընտրության օրը մթնոլորտ պետք է փոխվի. վստահություն պետք սերմանել»,- նշեց Մ.Մելքումյանը:

«Նախագահական կառավարման այն ավանդույթի և օրենքի շրջանակները, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, երբ վարչապետը իրավունք չունի 50 տոկոսով վետո դնելու նախագահի քաղաքական որոշմանը, այս դեպքում մենաշնորհների և այլ արատների դեմ պայքարը չի իրականացվի,- նշեց Մ Մելքումյանը,- կառավարությունն օտարվում է ինքուրույն որոշում կայացնելու իրավունքից, և ստացվում է փոքր հրդեհ հանգցնողի կարգավիճակ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավորի դիտարկմամբ ՝ ժողովրդավարացման մոդել չկա, բայց ժողովուրդը չի կարող սպասել: Տարիներ շարունակ վարելով օտարված քաղաքականություն և ռեալ իրավունք չունենալով որոշումներ կայացնելու և իրականացնելու, առաջանում է հակասություն ակնկալիքների և արդյունքի միջև:

Տնտեսագետի կարծիքով՝ եթե Հայաստանը գրավիչ և երաշխավորված երկիր լինի ներդրումների առումով, ապա Հայաստանն ապագա կունենա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում