Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գազիանթեփ նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ընկել է ամերիկյան RQ-7 Shadow մոդելի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Հաղորդվում է, որ ամերիկյան ԱԹՍ-ն ընկել է դաշտում: Նրա կործանման պատճառներն անհայտ են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նախօրեին թուրքական Շանլըուրֆա նահանգում, որը նույնպես սահմանակից է Սիրիային, կործանվել էր ԱԹՍ: