Ամերիկացի հետազոտողները պարզել են, թե ինչպես կարելի է ազդել օրգանիզմի կողմից արտադրվող, այսպես կոչված, սպիտակ ճարպի վրա, որի ավելցուկը հանգեցնում է ճարպակալման: Փորձերի արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում:
Մարդու օրգանիզմում կա 3 տեսակի ճարպ՝ սպիտակ, բեժ և դարչնագույն: Առաջին տիպը անհրաժեշտ է էներգիայի պահպանման համար, սակայն դրա չափազանց մեծ քանակությունը սպառնում է ճարպակալմամբ և դիաբետով: Բեժ ճարպը կարող է վերածվել սպիտակի, ինչն օգտակար չէ առողջության համար: Ճարպի երրորդ տեսակը պատասխանատու է օրգանիզմում ջերմության պահպանման համար և կապված է նիհարության հետ:
Բջիջների միտոքոնդրիումները պատասխանատու են բեժ ճարպի սպիտակի վերածվելու համար, որից հետո օրգանելլաները քայքայվում են: Համապատասխան գեների վերահսկողության միջոցով միտոքոնդրիումների քայքայումը դադարեցնելու դեպքում օրգանիզմում պահպանվում է նյութափոխանակության բարձր մակարդակը, և ճարպակալում տեղի չի ունենում՝ ցույց են տվել լաբորատոր մկների վրա կատարված փորձերը: