BBC ալիքը պատվիրել է բրիտանացի գրող Ագաթա Քրիստիի 7 ստեղծագործությունների հեռուստաադապտացիաները: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Դրանք փոքր էկրան կբարձրանան հաջորդ 4 տարիներին, հնարավոր է՝ մինի-սերիալների ձևաչափով:
Առաջինը կլինի «Անմեղության փորձություն» վեպի էկրանավորումը: Որ գրքերը կլինեն մնացած նախագծերի հիմքում՝ դեռևս ճշգրտվում է: Պրոդյուսերները քննարկում են «Մահը վերջում է գալիս» և «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունները: