«Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալ:
«Վստահ եմ, որ հաճելի կլինի հանդես գալ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում: Ընթացիկ մրցաշրջանում մտադիր ենք նվաճել բոլոր տիտղոսները` բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք:
Մենք պետք է հարգենք ակումբի պատմությունը: Վստահ եմ, որ արժանի ելույթներով կհասնենք մեր նպատակին»,- MUTV-ն մեջբերում է Էրերայի խոսքերը: