Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերին կհանդիպեն Չինաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերը: Նրա խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ կարող է քննարկվել գերմանացի պատգամավորների կողմից Ինջիրլիքի ավիաբազա այցելելու հարցը:
Ըստ Դեմմերի՝ դեռ վերջնականապես ոչինչ հայտնի չէ: «Կանցլերը երեկ հայտարարեց, թե այնտեղ՝ ՆԱՏՕ-ի բազայում, ինչ լավ պայմաններ են ստեղծված գերմանական բունդեսվերի համար:
Նա ընդգծեց, որ դա կշարունակվի, և որ գերմանացի պատգամավորները պետք է հնարավորություն ստանան այցելելու Ինջիրլիքի ավիաբազա»,- տեղեկացրել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան կարող է լքել Ինջիրլիքի ավիաբազան: