Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սա էժանագին վրեժխնդրություն է. Շիրխանյանի գործով փաստաբանը դիմում է Եվրոպական դատարան

Նորք-Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը պատրաստվում է առաջիկա օրերին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ում Շիրխանյանի պաշտպանը երկու բողոք է ներկայացնելու՝ բողոքարկելու է և՛ Շիրխանյանի խափանման միջոցի հարցը, և՛ նրա առողջության հետ կապված խնդիրները։

«Կալանավորումից հետո Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և, մեր կարծիքով, դա քրեակատարողական հիմնարկում վատ վերաբերմունքի դրսևորումներից մեկն է։ Այդ հիմքով էլ մենք հայց ենք ներկայացնում եվրոպական դատարան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին, ապա փաստաբանն ասաց, որ Շիրխանյանին մի քանի անգամ առաջարկվել է ցուցմունք տալ, սակայն առողջական վիճակի վատ լինելու պատճառով հնարավորություն չի ունեցել ցուցմունք տալու։

Վահան Շիրխանյանի որդին՝ Գրիգոր Շիրխանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայրը դժվարանում է քայլել, առանց օգնության չի կարողանում քայլել։ Լրացուցիչ ստուգումներ է անցել, մոտ տասը անուն դեղորայք է ընդունում, որպեսզի կարողանա մնալ այդ պայմաններում։

Հիշեցնենք, որ Շիրխանյանը ոտքի երակների տրոմբ ուներ, որը բարդացել էր։ Ամիսներ առաջ նրան վիրահատեցին, երակի մեջ ֆիլտր է տեղադրված, սակայն որդու խոսքով՝ դա խնդիրը չի լուծում, քանի որ վերջին արյան անալիզները ցույց են տվել, որ Շիրխանյանի մոտ տրոմբոզի ցուցանիշը մոտ չորս անգամ բարձր է։ «Նորից դեղեր են նշանակել, բայց այդ վիճակում նրան անազատության մեջ պահելը խայտառակություն է։ Դրա համար էլ մենք դիմում ենք Եվրոպական դատարան, քանի որ Հայաստանի արդարադատական համակարգից հույս չունենք»,- ասաց կրտսեր Շիրխանյանը՝ հավելելով, որ իրենք շարունակում են մնալ այն կարծիքին, որ այս քրեական գործը Շիրխանյանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է:

«Սա քաղաքական հետապնդում է, գուցե նաև էժանագին վրեժխնդրության դրսևորում է, որը ընթացքում ավելի պարզ կդառնա»,- եզրափակեց Շիրխանյանի որդին։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում