Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Անահիտ Բախշյանի նամակը «Մարտիկ»-ի գործադիր տնօրենին

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ նամակ է հղել «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Ս.Սեդրակյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Կարծում եմ` տեղյակ եք ամիսներ շարունակ իմ կողմից հրապարակայնորեն բարձրաձայնված` «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի ու գործունեության հետ կապված տարբեր խնդիրների մասին:

Ինչպես իմ, այնպես էլ տարբեր քաղաքական և հասարակական գործիչների, նույնիսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կարևորվել է ռազմավարական նման նշանակություն ունեցող կառույցների կամ հիմնադրամների նկատմամբ հասարակական անբեկանելի վստահությունը: Միայն հասարակական լուրջ վստահությունը կարող է զարգացնել համակարգն ու նպաստել հասարակության ներգրավմանը: Սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հանրային վստահություն կարող է ձևավորվել միայն, երբ համակարգն աշխատում է թափանցիկ և հասարակության համար տեսանելի է, թե ինչպես են կառավարվում համապատասխան միջոցները, որքանով են դրանք հրապարակային:

Վստահ եմ, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության համապատասխան տույժերից և հանձնարարականներից հետո Ձեր կողմից ներկայացված հաշվետվությունները շտկվել են, սակայն մի բան է արդարադատության նախարարությանը ներկայացված հաշվետվությունը, մեկ այլ բան` հանրությանը:

Մասնավորապես, եթե նախարարությանը հետաքրքիր է, թե ընդամենը որքան աշխատավարձ է վճարվել, ապա հասարակությանը` որ աշխատակիցը ինչ աշխատանքի դիմաց է վարձատրվել: Կամ, եթե նախարարությանը հետաքրքիր է, թե որքան է կազմում վարչական ծախսը, ապա հասարակությանը` ինչ վարչական ծախսի մասին է խոսքը` գրասենյակ և այլն:
Համոզված եմ, որ թափանցիկ գործունեությունը, նպաստելով հանրային վստահության ավելացմանը, կնպաստի նաև համապատասխան ֆինանսական մուտքերի ավելացմանը, որն էլ իր հերթին նպաստելու է բանակաշինության սրբազան գործին:

Ես` որպես «Մարտիկի» անդամ, որպես քաղաքական և հասարակական գործիչ, և ուղղակի որպես ՀՀ սրտացավ քաղաքացի, խնդրում եմ ներկայացնել 2002թ.-ից սկսյալ` ըստ տարիների, հիմնադրամի մայր գումարի տարեկան տոկոսներից և նվիրատվություններից գոյացած գումարներով իրականացված ծրագրերը, յուրաքանչյուր ծրագրի իրականացման վրա ծախսված գումարն ու արդյունքը: Խնդրում եմ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել` ապահովելով թափանցիկության սկզբունքը, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք նպաստել հիմնադրամի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Խնդրում եմ նաև հղում չկատարել ռազմական գաղտնիության վրա, քանզի Հիմնադրամի կանոնադրությամբ նշված կազմակերպչական, կրթական, բարեգործական և քարոզչական ծրագրերը չեն կարող պարունակել ռազմական գաղտնիք»:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում