ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հաշվեհարդար են տեսել Իրաքի Քիրքուկ նահանգի Էլ-Հուվեյջա քաղաքում առնվազն 48 խաղաղ բնակչի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խաղաղ բնակիչները սպանվել են գրոհայինների կողմից՝ ԴԱԻՇ-ի վերհսկած շրջանը լքելու փորձի ժամանակ։
Իրաքյան Քիրքուկ նահանգի հարավարևմտյան շրջաննները, որտեղ գտնվում է Էլ-Հուվեյջան, գրավվել են ԴԱԻՇ-ի կողմից 2014 թվականի հունիսին։ Այդ ժամանակից ի վեր իսլամիստների կողմից վերահսկվող տարածքներից փախել է ավելի քան 150 հազար մարդ։