Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԵՄ պատվիրակությունը գտնվում է Թուրքիայում՝ քննարկելու համար Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման ճանապարհին առաջընթացն ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի կողմից նոր զեկույցի նախապատրաստման հարցը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի՝ ներգաղթի հարցերով ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Վիզային ռեժիմի ազատականացման պլանի իրագործման մեջ առաջընթացի մասին հաջորդ զեկույցը հրապարակվելու է սեպտեմբերին:
Ես կանխագուշակություններ չեմ անի, թե ինչ է լինելու այդ զեկույցում: Մեր պատվիրակությունը վերջին երկու օրերին գտնվում է Անկարայում՝ քննարկելու համար վիզային ազատականացման ու անդամակցության հարցերը:
Դա կարտացոլվի առաջընթացի մասին զեկույցում, որը կհրապարակվի սեպտեմբերին»,- ասել է նա: