Boeing ընկերությունն ԱՄՆ-ում արտոնագրել է անտառային հրդեհների դեմ պայքարի սկզբունքորեն նոր մեթոդ, որը նախատեսում է հրետանու կիրառում։ Այս մասին հայտնում է Popular Mechanics-ը։
Արտոնագիրը տրվել է ընկերության կողմից ստեղծված հերտանային արկի համար, որը լցոնված է կրակի տարածումը զսպող նյութով։ Արկը կհանդերձվի բարձրություն չափող, GPS ազդանշան որսացող հարմարանքներով, որպեսզի արձակվելուց հետո ճիշտ վայրում տարածի հրդեհապաշտպան նյութը։
Նշվում է, որ հայցը ներկայացվել է դեռևս 2014-ին։ Չի հստակեցվում՝այդ միջոցի փորձարկումներ իրական պայմաններում անցկացվե՞լ են, թե՞ ոչ։