Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 26–ին, մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը. նա կմնա կալանավորված: Հիշեցնենք, որ Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ եւ 235-րդ հոդվածներով:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը մերժեց նաև գրավի դիմաց Ս. Կյուրեղյանին ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:
Մ. Շուշանյանը նաև տեղեկացրեց, որ Սերգեյ Կյուրեղյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ, նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը, նաև ասել է, որ ինքը արդար է, և ժողովուրդը «Սասնա ծռեր»- ի գործողություններին արդեն իսկ տվել է իր գնահատականը: Փաստաբանի հավաստմամբ՝ Կյուրեղյանը նաև հավելել է, որ թեպետ այս պահին ինքն է մեղադրյալի աթոռին նստած, «բայց շուտով այնտեղ կհայտնվեն Սերժը և նրա ծառաները»:
Մանրամասները՝ տեսանյութում: