Ուկրաինական UHH լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունը Ադրբեջանից ստացել է «Ան-178» տիպի 10 տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պատվեր:
Այդ մասին հայտնել է ուկրաինական ձեռնարկության մամլո ծառայությունը. «Այսօր Ան-178-ի սերտեֆիկացված փորձարկումների անցկացումը առաջնահերթ առաջադրանք է մեր ձեռնարկության համար:
Մենք ինքնաթիռը փորձարկում ենք եվրոպական CS-25 նորմերի պահանջների կիրառմամբ: Ներկա դրությամբ Ան-178-ը կատարել է մոտ 100 թռիչք՝ ընդհանուր ավելի քան 160 ժամ տևողությամբ:
Մենք այդպիսի 10 ինքնաթիռի պատվեր ունենք՝ ամրագրված Ադրբեջանի ավիաընկերություններից մեկից»:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ադրբեջանին ուկրաինական Ան-178 տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման հարցը քննարկվել է հուլիսին Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի ու Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ: