Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է իր մոտալուտ կալանավորման մասին լուրերը:
«Իմ կալանավորումը լիովին իրատեսական է: Իշխանության ենթակա մամուլն արդեն երկար ժամանակ և լրջորեն զրպարտում է ինձ: Իմ շրջապատի մարդկանց ձերբակալում են:
Դրա համար էլ լիովին իրատեսական եմ համարում ինձ կալանավորելը: Հնարավոր է, որ այդպես ավելի լավ կլինի, քանի որ ձերբակալում են անմեղ մարդկանց, որպեսզի հիմնավորեն իմ կալանավորումը:
Այնպես որ, ավելի լավ է՝ ինձ բանտարկեն: Եթե խնդիրն իմ մեջ է, ապա ես պատրաստ եմ»,- ասել է նա:
Երբ Քերիմլիին հարցրել են, թե ինչում կմեղադրեն իրեն, ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է, որ իշխանամետ մամուլն իրեն արդեն իսկ պիտակել է որպես Ադրբեջանի «գխավոր գյուլենական»: