Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում աշխատանքից հեռացվելու է 6800 ոստիկան: Այդ մասին վկայել է Թուրքիայի ՆԳՆ պատրաստած ցուցակը:
Դրանում տեղ գտած ոստիկաններին համարում են Գյուլենի շարժման անդամներ կամ էլ նրա հետ կապեր ունեցողներ: Ընդգծվում է, որ ՆԳՆ-ն պետական կարևոր կառույցներից է, ուր ներթափանցել են գյուլենականները, և այժմ թափ է հավաքում կառույցը գյուլենականներից մաքրելու գործընթացը:
Հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկ էր արվել 2360 ոստիկան: Շուտով նրանց թիվը կավելանա 6800-ով: